ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի աշխատակիցները Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված ծրագրով «Կոտայքի երկրագիտական թանգարանում» էին։
Պահպանության բաժնի պետ Վիկտորիա Իսահակյանը և բաժնի մասնագետ Մոնիկա Նազարեթյանը Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում» բաժնի ուսանողներին ներկայացրել են հուշարձանների, դրանց տեսակների, արգելոցների, արգելոց-թանգարանների պահպանության հարցերը։