Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ տոմսային արգելոցները և արգելոց-թանգարանները բաց են լինելու:
«Բջնի ամրոց» պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00
«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 10:00-21:00
«Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան՝ 10:00-18:00
«Լոռի Բերդ քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց՝ 10:00-18:00
«Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան՝ 10:00-18:00։