Չեսար Օրբելյանի պալատը պեղումներից առաջ և հետո այս տեսքը ունի։
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական արշավախումբը՝ /արշավախմբի ղեկավար պ․գ․․թ/ Ավետիս Գրիգորյանի գլխավորությամբ պեղում է իշխան Չեսար Օրբելյանի պալատն ու կից եկեղեցու տարածաքը․ կան առաջին կարևոր արդյունքները․
Հնագիտական արշավախմբի ղեկավար պ․ գ․ թ․ Ավետիս Գրիգորյան
Դարերով ծածկված հողի հաստ շերտի տակից հայտնաբերվել են իշխանատան սյունախարիսխները, բացվել է բուխարին և թոնիրը, պատերի քանդակազարդ խորշերի մոտ հայտնաբերվել են հազվադեպ հանդիպող քարե ուշմիջնադարյան ձիթաճրագները։
Հարակից եկեղեցու տարածքում իրականացվող պեղումները, ևս տվել են հետաքրքրական նյութ՝ հայտնաբերվել են մանկական թաղումներ։
Պեղումները շարունակվում են, աշխատանքներն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ։