«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի «7 ազատ արվեստ» կրթական ծրագրին ուսումնական պրակտիկայի շրջանակում մասնակցել են Երևանի պետական հումանիտար քոլեջի «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպման» բաժնի ուսանողները։
ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանը և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի վարիչ Արմինե Հարությունյանը ուսանողներին ծանոթացրել են «Գլաձորի համալսարան»-ի պատմությանը, Գլաձորի մանրանկարչությանը, միջնադարյան համալսարաններում դասավանդված «7 ազատ արվեստ»-ին՝ քերականությանը, տրամաբանությանը, ճարտասանությանը, թվաբանությանը, երկրաչափությանը, երաժշտությանը, աստղագիտությանը։
Ինտերակտիվ ծրագրին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև ուսանողները՝ ներկայացնելով իրենց գիտելիքները միջնադարյան համալսարանների ու կրթօջախների մասին, լուծել Շիրակացու խնդիրներն ու խրախճանակները, խաղացել ինտերակտիվ խաղ՝ Տոմարագիտության մասին։
Ուսանողները թանգարանից հեռացել են տպավորված խոստանալով նորից այցելել։