«Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ծրագրի շրջանակում մայիսի 18-ին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներ և արգելոց-թանգարաններ մուտքն անվճար է։
«Բերդ», «Զվարթնոց», «Գլաձորի համալսարան», «Գառնի» պատմամշակութային և «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանները այցելուներին անվճար կհյուրընկալեն ժամը 11։00-24։00։
«Լոռի բերդ» քաղաքատեղի», «Զորաց քարեր» բնակատեղի», «Ամբերդ ամրոց», «Բջնի ամրոց», «Արփի», «Ագարակ», «Գոշավանք», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները՝ տարածքի լուսավորության բացակայության պատճառով բաց կլինեն ժամը 10։00-19։00։