Մեկնարկելու  են «Եվրոպական հնագիտության օրերը»

Մեկնարկելու  են «Եվրոպական հնագիտության օրերը»

2024-06-11T11:55:49+00:00 11/06/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական ​​կենտրոններ, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, կրթական և ճանաչողական միջոցառումները՝ հունիսի 14-16-ը կանցկացվեն արգելոցներում և  արգելոց-թանգարաններում։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրին։

Ծառայության մասնաճյուղ՝ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում,  «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում,  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցում,  «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակությաին արգելոցում կանցկացվեն միջոցառումներ։

Ծրագիրը կցվում է։

Ծրագիր․ Եվրոպական հնագիտության օրեր 2024