Ինչպե՞ս տարբերակել  տղամարդու կամ կնոջ կմախքը․ Տեսական ու գործնական պարապմունք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում

Ինչպե՞ս տարբերակել  տղամարդու կամ կնոջ կմախքը․ Տեսական ու գործնական պարապմունք «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում

2024-06-19T17:19:15+00:00 19/06/2024|Երեվան, Լրահոս, Հրապարակումներ|

Իտալիայի Վենետիկի Կա Ֆոսկարի  պետական համալսարանի կենսահնագիտության ամբիոնի  դասախոս, պրոֆեսոր Ֆրանչեսկա Բերտոլդին դասախոսությունով հանդես է եկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում։

Դասախոսությունը նվիրված էր  կենսահնագիտության ուսումնասիրության մեթոդներին և ոսկորների վրա առկա ախտաբանական հատկանիշների փաստագրմանը։

Տեսական դասախոսությունից  հետո գործնական պարապմունքն էր․   Ինչպե՞ս է հնարավոր  տարբերել տղամարդու և կնոջ կմախքը կամ  ի՞նչ հիվանդություն է ունեցել տվյալ անհատը․ հարցերի պատասխանները տրվել են  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբանության ֆոնդում պահվող մարդաբանական նյութերի վրա առկա կենսահնագիտական հատկանիշների և ախտաբանական իրավիճակների ուսումնասիրմամբ։

Դասախոսությանը մասնակցել են ծառայության աշխատակիցները և ԵՊՀ հնագիտության բաժնի ուսանողները։

Ֆրանչեսկա Բերտոլդին Հայաստանում է «Էրազմուս պլյուս» ծրագրի շրջանակում։