Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է Արմավիրի մարզկենտրոնից մոտ 6 կմ հարավ-արևմուտք՝ Բամբակաշատ գյուղի տարածքում։
Մինչ եկեղեցու կառուցումը նրա տեղում եղել է փայտաշեն տանիքով մատուռ: 1901-1914 թթ. գյուղի բնակիչների ուժերով և Նոր Նախիջևանի հայ համայնքի օժանդակությամբ կառուցվել է Ս. Աստվածածին եկեղեցին: Եկեղեցու օծման արարողությունը կատարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկը:
Եկեղեցին ժամանակի ընթացքում երկու անգամ վերանորոգվել է: Երկրորդ վերանորոգումը իրականացվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի օրոք (1991թ.): Խորհրդային կարգերի հաստատման առաջին շրջանում եկեղեցին վերածվել է թունաքիմիկատների պահեստի: Կառուցման և վերանորոգման վերաբերյալ պահպանվել է արձանագրություն եկեղեցու մուտքի մոտ:
Վերանորոգումից հետո եկեղեցին վերստին գործում է և իրականացնում իր հոգևոր առաքելությունը:
Օգտագործված գրականություն
- Միքայելյան Վ. Ա., Արմավիրի մարզ պատմամշակութային ակնարկ, Եր.,2010: