Բրոնզե արձանիկ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական ֆոնդից

Բրոնզե արձանիկ՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտական ֆոնդից

2024-07-09T14:22:45+00:00 09/07/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Ճյուղավորված եղջյուրներով, անվաձև վերջույթներով եղջերուի բրոնզե այս արձանիկը պահպանվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հարուստ հնագիտության ֆոնդում:

Հայտնաբերվել է 1985 թ. Ջոջ դար հնագիտական հուշարձանի № 30 դամբարանի պեղումների ժամանակ: Վերաբերում է անտիկ դարաշրջանին և թվագրվում է  մ.թ.ա. I – մ.թ I դդ.-ով։ Արձանիկի անիվներից մեկում պահպանվել է երկաթե օղակի մաս: Մեջքին զոդված է օղակ՝ կախելու համար:  Չափսերը`   բարձր.՝ 2,5 սմ, երկ.՝ 3,5 սմ։

2022- 2023 թթ․- ին հնագիտական այս առարկան ցուցադրվել է Երևանի Մ․ Մաշտոցի անվան   Մատենադարանում՝ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսում: