Ուղղորդող վահանակներ «Սղնախի Զառ» ամրոցում

Ուղղորդող վահանակներ «Սղնախի Զառ» ամրոցում

2024-07-10T14:56:49+00:00 10/07/2024|Լոռի, Լրահոս, Հրապարակումներ|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Լոռու մարզային ծառայության աշխատակիցները «Սղնախի Զառ»  ամրոցի տարածքում տեղադրել են ուղղորդող վահանակներ։

Տարածքը հանդիասանում է պատմության մշակույթի հուշարձան, պահպանվում է պետության կողմից։

«Սղնախի Զառ» ամրոցը գտնվում է Լոռու մարզի Կարմիր Աղեկ գյուղից հարավ, Ձորագետի  ձախափնյա ձորալանջին, ուղղահայաց կտրված ժայռազանգվածի տակ:

Թվագրվում   է  10-16-րդ դդ։

Պաշտպանական անմատչելի հենակետ՝  ամրոցը, կառուցված  է ոչ մեծ խորությամբ քարայրի դիմաց՝ հենապատերով ամրացված հարթակի վրա: Բաղկացած է քարայրի առջև ձգվող նեղ սրահից և կից՝ ուղղանկյուն կառույցից: