«Ես ճանաչում եմ հուշարձանը» խորագրով վերապատրաստում-դասախոսությունը Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդի Եսայի Ասատրյանի անվան դպրոցում էր համախմբել ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության աշխատակիցներին։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Հուշարձանների պահպանության բաժնի մասնագետ Անի Ավետիսյանը մարզային ծառայության աշխատակիցներին ներկայացրել էր հուշարձանների դասակարգումներին, պահպանության առանձնահատկություններին, ինչպես նաև ոլորտում առկա օրենսդրական կարգավորումներին վերաբերող հարցեր։
Անի Ավետիսյանը Հուշարձանների պահպանության բաժնի մասնագետ
Դասընթացը երկու փուլից էր կազմված՝ տեսական և գործնական։ Առաջին հատվածում խոսել ենք հուշարձանների, դրանց դասակարգումների, յուրաքանչյուրի պահպանության առանձնահատկությունների, պահպանության ոլորտում օրենսդրական կարգավորումների, պահպանությունն իրականացնող սուբյեկտների, վերջիններիս լիազորությունների և պարտավորությունների մասին։
Երկրորդ՝ գործնական մասում աշխատակիցները ներկայացրել են պահպանության ընթացքում իրենց հանդիպած խոչընդոտները։ Միջոցառման մասնակիցները ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետի հետ քննարկել են դրանց լուծման հնարավոր տարբերակները։