«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդում է պահվում բրգաձև, քառանիստ, սնամեջ բրոնզե այս կախիկը։
Յուրաքանչյուր նիստին երկուական եռանկյունաձև կտրվածքներ են, վերին մասում ունի կախելու համար փոքր օղակ, որի մեջ պահպանվել է երկաթե լարի բեկոր:
Վերաբերում է անտիկ դարաշրջանին (մ.թ.ա. I – մ.թ I դդ.):
Հայտնաբերվել է 1985 թ. Ջոջ դար հնագիտական հուշարձանի № 30 դամբարանի պեղումների ժամանակ:
Վերականգնված է, վերականգնող՝ Տիգրան Զաքյան:
2022-2023 թթ․ ցուցադրվել է Երևանի Մ․ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ «Ժամանակին ընդառաջ. Վերականգնումը Հայաստանում» խորագրով ցուցահանդեսում։