Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին «Ամբերդ» մուտքն ազատ է

Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնին «Ամբերդ» մուտքն ազատ է

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը (խաղողօրհնեք) նշում է օգոստոսի 18-ին։

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնի կապակցությամբ  «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցի մուտքը  ՀՀ  քաղաքացիների  համար սահմանել  է անվճար։

Սուրբ Կույս Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը ավանդաբար համարվում է Ամբերդի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու ուխտի օր։

Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Սուրբ Պատարագի ավարտից հետո՝ ժամը 11:30-ին «Տոնացույց» ժողովրդական թատրոնի և «Ուջան-Կարոտ»  ազգային ավանդական երգի-պարի համույթի մասնակցությամբ տեղի  կունենա տոնախմբում՝ ըստ օրվա ժողովրդական սովորությունների, ազգային երգերով, խաղիկներով ու պարերով։ Ներկաներին կբաժանվի օրհնված խաղող և կաթնահունց գաթաներ։

Երեկոյան ժամերգությունից  հետո՝ ժամը 17:00-ին եկեղեցու սպասավորներ ներկաներին կբաժանեն օրհնված խաղող, կաթնահունց գաթաներ։