Սև ու սպիտակ բացառիկ ցուցադրություն Սյունիքի գունավոր անցյալի մասին  

Սև ու սպիտակ բացառիկ ցուցադրություն Սյունիքի գունավոր անցյալի մասին  

2024-08-20T14:30:23+00:00 20/08/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Հայաստանի նկարիչների միությունում օգոստոսի 30-ին, ժամը 17։00-ին տեղի կունենա «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գրքի շնորհանդեսը և «Գուրոս․ Սյունիքը վավերագրողը» ցուցահանդեսի բացումը։

Ներկայացվելու են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող արվեստագետ Գուրոսի՝ Գուրգեն Պարոնյանի սևանկարների հավաքածուից ավելի քան 180 լուսանկար։

Դրանց մի մասը երբևէ չհրապարակված բացառիկ պատկերներ են, որոնք կարևոր տեղեկություններ են պարունակում Սյունիքի բնության ու հուշարձանների, բնակավայրերի ու բնակչության մասին:

Բացառիկ գիտաճանաչողական արժեք ներկայացնող հավաքածուում ընդգրկված պատկերները հնարավորություն են տալիս տեսնել Գորիսի տարածաշրջանի քարանձավային բնակավայրից դեպի կանոնավոր փողոցներով, քարաշեն, երկհարկանի առանձնատներով բնակավայրի աստիճանական զարգացումը:

Տեղում կարող եք ձեռք բերել «Պատկեր և պատում․ XX դարի Սյունիքը Գուրոսի լուսանկարներում» գիրքը։

Ցուցադրությունը բաց է լինելու մինչև սեպտեմբերի 6-ը։