«Ագարակ» պատմամշակութային արգելոցում ՀՀ ԿԳՄՍՆ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի գլխավորած աշխատանքային խումբը ամփոփել է 2024 թ․ առաջին փուլով իրականացված ամրակայման, վերականգնման աշխատանքները։
Մասնակի վերականգնվել և ամրակայվել է արգելոցի հյուսիսային հատվածի տաճարական համալիրը։
Աշխատանքային խմբին ուղեկցել են՝ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Հայկ Դանիելյանը, ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայության պետ Արթուր Թովմասյանը, «Ագարակ» պատմամշակութային արգելոցի վարիչ Տարոն Մանուկյանը։