ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա  առթիվ

ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի ուղերձը Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա  առթիվ

2024-09-01T08:13:07+00:00 01/09/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի՛ ուսուցիչներ, ուսանողներ ու  ծնողներ, կրթության ոլորտի նվիրյալներ․

Սրտանց շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի՝ նոր ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ:

Դարեր շարունակ կրթությունն ու գիտելիքը եղել  և մնացել են մեր  ամենամեծ հարստություններից ու ձեռքբերումներից  ու պատահական չէ, որ այսօր էլ հայ ծնողները ամեն ինչ անում են՝ իրենց երեխաներին լավ կրթություն ապահովելու համար, որպեսզի նրանք էլ իրենց  հարուստ գիտելիքներով, մասնագիտական բարձր պատրաստվածությամբ արժանի տեղ զբաղեցնեն  մեր հասարակության կյանքում և դառնան հինավուրց պատմություն և մշակութային բարձր արժեքներ ունեցող մեր երկրի ու ժողովրդի արժանի հետնորդները։

Սիրելի՛ աշակերտներ, լիահույս եմ, որ նոր ուսումնական  տարին, ինչպես և նախորդ  տարիները, լինելու է կրթության ու գիտելիքի վերարժևորման տարի։

Սիրով ուզում եմ հայտնել, որ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել հետաքրքիր և ուսուցողական կրթական ծրագրեր մի շարք արգելոցներում և արգելոց-թանգարաններում, որոնց մասնակցելով, դուք էլ ավելի կհարստացնեք ձեր գիտելիքները մեր երկրի պատմության ու հարուստ մշակույթի մասին։

Այսպես օրինակ «Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանում» կարող եք մասնակցել «Արի՛ խաղանք հնագիտություն» կրթական ծրագրին՝ բացահայտելով հնագույն քաղաքի գաղտնիքները, «Զվարթնոց պատմամշակութային արգելոց-թանգարանում» ձեր ձեռքով  կարող եք «վերականգնել» Զվարթնոցի փառահեղ տաճարը, Բջնի ամրոցում մասնակցել «Բջնի ամրոցի գանձերը» կրթական ծրագրին և այսպես շարունակ։ Ուզում եմ վստահեցնել, որ առաջիկայում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը մի շարք այլ կրթական ծրագրերով ու նախագծերով է հանդես գալու, ուստի սպասում ենք նաև ձեր ակտիվ մասնակցությանը։

Սիրելի՛ աշակերտներ, հարգելի ուսուցիչներ ու ծնողներ ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու մաղթում աշխատանքային նոր լիցքեր ու անսպառ եռանդ՝ ամենօրյա ու հետևողական աշխատանքով մեր երկրի հիմնական ներուժի՝ մարդկային ռեսուրսի զարգացման գործում։

Հարգանքով՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ա․ Հովհաննիսյան։