ՀՀ վարչապետը այցելել է Չեսար Օրբելյանի  պալատ

ՀՀ վարչապետը այցելել է Չեսար Օրբելյանի  պալատ

2024-09-05T09:27:56+00:00 05/09/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է  Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում գտնվող իշխան Չեսար Օրբելյանի  պալատ։

Վարչապետին ուղեկցել են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը։ Հնագիտական արշավախմբի ղեկավար Ավետիս Գրիգորյանը ներկայացրել է 14-րդ դ․ պալատի և հարակից եկեղեցու տարածքում իրականացված աշխատանքները, խոսել կառույցի բացառիկության, հայտնաբերված  գտածոների մասին։

Ճարտարապետ Լևոն Վասիլյանը  ներկայացրել է առաջիկա վերականգնման ծրագիրը։