Արմավիրի մարզի մշակութային օջախները «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում

Արմավիրի մարզի մշակութային օջախները «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանում

Նոր ուսումնական տարին  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոցում մեկնարկել է նոր ծրագրով։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել էր «Մշակութային կրթության տարի»։

«Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավի շրջանակում «Զվարթնոցում» էին  համախմբել Արմավիրի  մարզի մշակութային հաստատությունները։

Նպատակն էր ստեղծել իրազեկման հարթակ ծրագրին միացած մշակութային կազմակերպությունների և դպրոցների համար՝ ներկայացնելով մարզի մշակութային ներուժը շահառու ուսումնական հաստատություններին:

Արմավիրի մարզի մշակութային հաստատությունները՝ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը,  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության  և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, Մուսալեռան հերոսամարտի պատմության և մուսալեռցիների ազգագրության թանգարանը, Էջմիածնի պատկերասրահ, Խորեն Տեր-Հարությունյանի թանգարանը և Մհեր Աբեղյանի թանգարան Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղը  մասն են դարձել  «Դպրոցական բաժանորդային համակարգ» էքսպո-արշավի:

Երաժշտական և պարային համարներով ներկայացել են՝ Վաղարշապատի Խաչատուր  Աբովյանի անվան 4 -րդ դպրոցի աշակերտները , «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի «Էջմիածնի պարարվեստի կենտրոնի» և «Արմավիրի մարզի Արմավիր համյանքի Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի  սաները։

Միջոցառման մասնակիցները շրջել են թանգարանների տաղավարներով ծանոթացել Արմավիրի մարզի թանգարաններին, «վերականգնել» Զվարթնոցն իրենց ձեռքերով, բացահայտել «մետաղի մոգական աշխարհը»։