Էջմիածնի տոնը «Զվարթնոցում»

Էջմիածնի տոնը «Զվարթնոցում»

2024-10-09T16:48:55+00:00 09/10/2024|Լրահոս, Հրապարակումներ|

 

Էջմիածին քաղաքի /Վաղարշապատ համայնք/ հիմնադրման 2709-ամյակին նվիրված «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվել է «Մեր հին ու նոր Էջմիածին» խորագրով  միջոցառումը:

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցները օրվա այցելուներին ներկայացրել են՝ Էջմիածին քաղաքի  հիմնադրման պատմությունը, ցուցադրել հին ու նոր Էջմիածինը պատկերող լուսանկարներ:

Դպրոցականները պատասխանել են քաղաքի անվանումների, պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ հարցերին՝ ստանալով նաև նոր գիտելիքներ։