Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։
Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 15։00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը հանդես են գալու զեկույցով։
Միջոցառումը կեզրափակվի «Բերդ» պարային անսամբլի ելույթով և վարպետության դասով։