ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասաճյուղ՝ «Մեծամոր» պատմահնագիտական և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում սեպտեմբերից մեկնարկել են հետաքրքիր և ուսուցողական կրթական ծրագրեր։
Եռամսյակի ընթացքում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվող «Արի՛ խաղանք հնագիտություն» կրթական ծրագրին մասնակցել և հնագույն քաղաքի գաղտնիքները բացահայտել է 526 աշակերտ։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում 81 աշակերտ ուսումնասիրել է տաճարի կառուցման առանձնահատկությունները, վերարտադրել՝ սյուների պատկերները մասնակցելով «Արի՛ վերականգնենք Զվարթնոցը» կրթական ծրագրին։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը առաջիկայում նախատեսվում է իրականացնել նոր կրթական ծրագրեր՝ հարստացնելու դպրոցականների գիտելիքները մեր երկրի պատմության ու հարուստ մշակույթի մասին։