ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը զանգվածային լրատվության միջոցների հետ արդյունավետ փոխգործակցության, աշխատանքների ու միջոցառումների լուսաբանման, արգելոցների և արգելոց-թանգարանների հանրահռչակմանը նպաստելու համար շնորհակալագրեր է հանձնել լրատվամիջոցների ներկայացուցիչներին։
2024 թ․ ընթացքում ՊՈԱԿ-ի գործունեությունը լուսաբանվել է «Հանրային հեռուստաընկերություն», «Հանրային ռադիո», «Արմենիա TV», «Կենտրոն», «Շանթ», «Արմա TV», «Միր 24», «ATV» հեռուստաալիքներով, «Սպուտնիկ Արմենիա» և «Արմենպրես» լրատվական գործակալություններով՝ հրապարակվել է 80 ԶԼՄ անդրադարձ։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը բարձր է գնահատել լրագրողների հետ համագործակցությունը․
Հարգելի՛ լրագրողներ, շնորհակալ ենք կատարած աշխատանքի համար, մեր կազմակերպությունը զբաղվում է պատմամշակութային արժեքների պահպանությամբ, հանրահռչակմամբ և ամեն տարի հսկայածավալ աշխատանքներ են իրականացվում, որոնց լուսաբանումը շատ կարևոր է մեր երկրի մշակույթի զարգացման համար։ 2025 թ․ շարունակելու ենք աշխատել ավելի ակտիվ և ուրախ կլինենք շարունակական համագործակցության համար։
Մշակութային ոլորտը լուսաբանող լրագրողները ևս բարձր են գնահատել համագործակցությունը և վստահեցրել, որ 2025 թ․ միասին շարունակելու են մշակութային երկխոսությունը, որ նոր սերունդը ճանաչի, պահպանի մշակութային հարուստ ժառանգությունը։