«ՀԱՌԻՃԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԿԵՆՑԱՂԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՑԵԼՈՒՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՏՊԱՎՈՐԻՉ Է

«ՀԱՌԻՃԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ՈՒ ԿԵՆՑԱՂԸ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՑԵԼՈՒՆԵՐԻ ՀՈՍՔԸ ՏՊԱՎՈՐԻՉ Է

2018-03-29T15:55:51+00:00 10/09/2013|Արմավիր, Լրահոս|

Արմավիր քաղաքի մարզային գրադարանում շուրջ մեկ ամիս գործող «Հառիճի նյութական մշակույթն ու կենցաղը» խորագիրը կրող ցուցահանդեսը բավական մեծ հետաքրություն է առաջացրել ինչպես գրադարանի այցելուների, այնպես էլ` հանրակրթական դպրոցների աշակերտների շրջանում: Ցուցահանդեսը բացվել է գրադարանի ընթերցասրահում, ներկայացվել են 25 թանգարանային առարկաներ` սափոր, սկուտեղ, գորգ, կճուճ եւ այլն: Ցուցահանդեսի նպատակն էր մեր հայրենակիցներին ծանոթացնել Հառիճի մշակութային ժառանգության ու կենցաղի հետ:

Գրադարանի տնօրեն Աիդա Ղազարյանի փոխանցմամբ` հանրակրթական դպրոցների աշակերտների հոսքը մեծ է. գալիս են մարզի տարբեր դպրոցներից: Գրադարանում նախկինում էլ ցուցահանդեսներ եղել են, սակայն Հառիճը ներկայացնող այս ցուցահանդեսը տարբերվում է նախորդներից: Տկն Ղազարյանի խոսքով` դա մեծ տպավորություն է գործել նաեւ զբոսաշրջիկների վրա, ովքեր ցուցահանդեսը ակնդրելուց հետո իրենց հիացմունքն են հայտնել: Ողջունելի է հատկապես դպրոցականների ուշադրությունն ու նախանձախնդրությունը: Նրանք ցուցադրության հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջադրում: Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի սաներն էլ երեկ պատմություն առարկայի բաց դասն անցկացրել են գրադարանի ցուցասրահում:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 17-ը: