ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T16:00:18+00:00 30/09/2013|Տավուշ, Լրահոս|

«Հին ու նոր Բերդի տարածաշրջանը» թեմայով կազմակերպված համատեղ միջոցառումը, սեպտեմբերի 28-ին տավուշցիներին ներկայացավ ՊՈԱԿ-ի ցուցասրահում: Այն նախաձեռնել էին Հայաստանի ազգային արխիվը, ՊՈԱԿ-ի Տավուշի մարզային ծառայությունը, Բերդի քաղաքապետարանը: Ցուցահանդեսում ներկայացված էին տարածաշրջանին վերաբերող` տարբեր ժամանակաշրջանի արխիվային նյութեր, փաստաթղթեր, լուսանկարներ, թանգարանային այլ արժեքներ:

Բացմանը մասնակցում էին ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը, գիտնականներ, մշակույթի և կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսի ավարտին ներկաները ունկնդրեցին Բերդի մշակույթի տան սաների գեղարվեստական ելույթը, դիտեցին Տավուշի պատմությանը վերաբերող կինոնկար, ապա նաեւ` մշտական ցուցադրությունն ու ժամանակավոր ցուցահանդեսը: ՀՀ ազգային արխիվի տնօրենն ու պատմության ինստիտուտի ղեկավարը այցելուների հուշամատյանում գրառում կատարեցին` մասնավորապես նշելով. «Հայրենիքը սկսվում է այստեղից, քանի որ սա Հայաստանի հյուսիսարեւելյան դարպասն է, մեր երկրի ամենաերկար պետական սահմանը, որտեղ մարդիկ շատ ամուր կանգնած են մայր հողի վրա» :