ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ «ՖՈՐՏԵ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳԻՐ «ՖՈՐՏԵ» ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ

2013-12-18T11:34:42+00:00 December 18th, 2013|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կրթամշակութային ծրագրերի շրջանակում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում այս տարվա հոկտեմբերին իրականացվեց «Ես կարող եմ զգալ ժամանակի շունչը» խորագրով նախագծի հերթական փուլը: Ծրագրին ակտիվորեն մասնակցեցին «Ֆորտե» գիտամշակութային հասարակական կազմակերպության անդամները:

Նախագծի մասնակից Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի «Թանգարանային գործ և հուշարձանների պահպանություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Ս. Ավալյանի նախաձեռնությամբ, օրերս ՊՈԱԿ-ի աշխատակիցները հանդիպեցին հ/կ անդամների հետ, ներկայացվեցին կազմակերպության անդամների պատրաստած արդուզարդի որոշ տարրեր՝ զվարթնոցյան խաղողակերպ և նռնակերպ զարդամոտիվների նմանությամբ:

ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների եւ հավաքածուների կառավարման, զարգացման ու մարքեթինգի բաժնի վարիչ Քրիստինա Հակոբյանը շնորհակալություն հայտնելով արդյունավետ գործակցության համար, առաջարկեց նախագիծը իրականացնել նաեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում: Ք. Հակոբյանը հասարակական կազմակերպության նախագահի տեղակալ Ն. Աղասյանին փոխանցեց ՊՈԱԿ-ի շնորհակալագիրն ու բրայլյան տարբերակով պատրաստված ներդիրը:

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թանգարանագիտության և հուշարձանագիտության ամբիոնի դասախոս, նախագծի հեղինակ Դավիթ Պողոսյանը եւս դրական գնահատեց համագործակցության արդյունքները` շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին: