ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ` ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ և ՏԵՍԱՐԺԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

2018-03-29T15:55:51+00:00 22/04/2014|Արմավիր, Լրահոս|

«Հիշատակի ժառանգություն» խորագրի ներքո (Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ), «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Արմավիրի մարզային գրադարանում կազմակերպել է «Պատմական Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները 20-րդ դարի սկզբին» վերտառությամբ արխիվային և հազվագյուտ լուսանկարների ցուցահանդես:

Ցուցադրվել են Արեւմտյան Հայաստանի 38 հուշարձանների լուսանկարների կրկնօրինակներ, այդ թվում` անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի` Անիում կատարած լուսանկարները: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ս. թ. ապրիլի 30-ը: