«ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

«ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԸ» ԹԵՄԱՆԵՐՈՎ ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:58:07+00:00 April 22nd, 2014|Լոռի, Լրահոս|

Լոռու մարզում Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել էր ապրիլի ս. թ. 12-ին: Մարզի մի շարք համայնքներում դպրոցականների, զինվորականների և ՊՄՊ Լոռու մարզային ծառայության աշխատակիցների մասնակցությամբ իրականացվել են Երկրորդ աշխարհամարտի, Արցախյան ազատամարտի, 1988 թ. երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված և այլ հուշարձանների տարածքների սանիտարական մաքրման և բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման և ծառատունկի աշխատանքներ: Աշխատանքների ավարտին ներկայացվել են տոնի խորհուրդը, տվյալ համայնքի, տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությունը: Ապրիլի 18-ին Վանաձորի N 16 հիմնական դպրոցի 8 և 9-րդ դասարանների աշակերտների համար անցկացվել է «Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց Մեծ եղեռնը» թեմայով բաց դաս: Դպրոցականներին ներկայացվել է տարվա խորագիրը («Հիշատակի ժառանգությունը»), տեսավահանակի վրա ցուցադրվել են մարզի արժեքավոր հուշարձանները: Վանաձորի «Սոցիալական ծառայությունների համալիր» կենտրոնում էլ ցուցադրվել է մարզի հուշարձանների լուսանկարների ստենդը` «Լոռու հուշարձանները» վերնագրով: