ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ Է 51, ԻՍԿ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ` 36 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ Է 51, ԻՍԿ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ` 36 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

2014-04-22T16:42:57+00:00 22/04/2014|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզային ծառայությունների աշխատակիցները, մարզերի հանրակրթական դպրոցների ու զորամասերի զինծառայողների հետ համատեղ, ապրիլի 18-ին սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել: Միջոցառմանը մասնակցել են Արագածոտնի մարզի 3 զորամասերի շուրջ 50 զինծառայողներ եւ 43 դպրոցների 1200 աշակերտներ: Մաքրվել են մարզի 37` Օհանավան, Բյուրական, Ուջան, Կաթնաղբյուր, Ապարան, Աշտարակ, Ոսկեվազ, Օշական եւ այլ համայնքների «Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող» եւ «Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող» հուշարձանների տարածքներ: Մարզի Օրգով եւ Լուսագյուղ համայնքների դպրոցներում կազմակերպվել են «Արագածոտնի մարզի պատմամշակութային հուշարձանների պահպանումն ու ճանաչումը» թեմայով բաց դասեր մարզում կառուցվա` 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանների մասին:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Սեւան, Մարտունի քաղաքային եւ 18 գյուղական համայնքներում /Լիճք, Վարդենիկ, Դդմաշեն, Ծաղկունք եւ այլն/ 30 զինծառայողների եւ 677 աշակերտի օգնությամբ մաքրվել ու բարեկարգվել է 36 հուշարձանի տարածք: Գեղարքունիքի մարզի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտների համար անցկացվել է նաեւ բաց դաս` «Հիշատակի ժառանգություն» թեմայով: Դա նվիրված է եղել Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցին: