Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ (Մեղրու վանք)

Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ (Մեղրու վանք)

2014-04-23T12:39:12+00:00 23/04/2014|Սյունիքի Հուշարձաններ|

Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑԻ (Մեղրու վանք)
Սյունիքի մարզ
ք. Մեղրի
պետ. ցուցիչ՝ 8.5.4

 

Սյունիքի ուշ միջնադարյան ճարտարապետության մեջ առանձնակի տեղ են գրավում Մեղրու գմբեթավոր երեք եկեղեցիները: Դրանցից մեկը XVII դ. կառուցված Ս. Հովհաննես եկեղեցին է: Գտնվում է Մեղրի քաղաքի հյուսիսային բարձրադիր մասում: Քառամույթ, գմբեթավոր, բազիլիկ կառույց է: Եկեղեցին կառուցված է տեղական բազալտե քարից, իսկ գմբեթը աղյուսաշեն է: Արևմուտքից արևելք ձգված ուղղանկյուն դահլիճը երկու զույգ մույթերով բաժանված է երեք նավերի: Գնդաձև գմբեթը տեղադրված է աղոթասրահի կենտրոնում: Թմբուկը ներսից գլանաձև է, դրսից բազմանկյուն՝ 12 նիստով: Միակ մուտքը արևմտյան կողմից է: Եկեղեցու ներսը մշակված է աղյուսե դեկորատիվ որմնակամարներով: Խորշերն ու որմնակամարներն ունեն շեշտված սլաքաձևություն:
Եկեղեցուն արևմտյան կողմից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև թաղով, եռակամար բաց սրահը (այժմ՝ ավերակ):

Հիմնական գրականություն

Հասրաթյան Մ., Սյունիքի XVII-XVIII դդ.ճարտարապետական համալիրները, Երևան, 1973:

Հասրաթյան Մ., Մեղրու շրջանի հուշարձանները, Երևան, 1987: