ՀՐԴԵՀ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ

ՀՐԴԵՀ ՆՈՐԱՎԱՆՔԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԴԻՄԱՑ

Ս.թ. օգոստոսի 9-ին «Արփի» բնապատմական արգելոցի հարևանությամբ` Նորավանքի վանական համալիրի դիմաց դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որը շատ արագ տարածվել է: Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվել են ԱԻՆ փրկարար ծառայության, «Արփի» բնապատմական արգելոցի, ՊՄՊ մարզային ծառայության և «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի աշխատակիցների, Արենի, Արփի, Մոզրով, Խաչիկ համայնքների բնակիչների ջանքերով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է մեկ մարտական հաշվարկ:

Կրակն ընդգրկել է մոտ 11, 5 հա տարածք, այրվել են չորացած խոտածածկույթը, թփուտները և առանձին ծառեր: Հրդեհը մարելու համար պահանջվել է մոտ 8 ժամ:

Նկատի ունենալով հրդեհաշիջման աշխատանքներին «Արփի» արգելոցի աշխատակիցներ Հայկ Սարգսյանի և Շավարշ Կարապետյանի ակտիվ մասնակցությունը, արգելոցի վարիչի կողմից վերջիններս խրախուսաման են ներկայացվել: