Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

2014-09-05T10:42:04+00:00 September 5th, 2014|Հուշարձաններ|

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
Արարատի մարզ
գ. Կանաչուտ
պետ. ցուցիչ՝ 3.51.2

 

Գտնվում է գյուղի մեջ: Կառուցվել է 1908 թ.: Ուղղանկյուն հատակագծով, արևելքից արևմուտք ձգված, երկթեք տանիքով կառույց է: Արևելյան կողմում ավագ խորանն է՝ կից ավանդատներով: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային ճակատներում: Կառույցի անկյունները հարդարված են կիսասյուներով: Եկեղեցու հարավային պատին ագուցված է XII-XIII դդ. խաչքար: Կառուցված է տեղական գորշ տուֆով: Եկեղեցին չի գործել 1937 թ-ից: Հիմնովին վերակառուցվել է 2007 թ., տեղաբնակ Ալիկ Սարգսյանի հովանավորությամբ: Վերակառուցման հեղինակը ճարտարապետ Հակոբ Բաբախանյանն է: Եկեղեցու արևմտյան պատին զետեղված է արձանագրություն եկեղեցու վերակառուցման մասին:

Հիմնական գրականություն

Ներսիսյան Խ., Դավթյան Ն., Կանաչուտ, Երևան, 2009:

Հակոբյան Ս., Արարատի մարզ, Երևան, 2010: