Տավուշի մարզի «Բերդ 1-2» քարայրներում և «Բերդ-1» կայաններում հոկտեմբերի 8-ից հնագիտական պեղումներ են իրականացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագետները: «Բերդ 2» քարայրում հայտնաբերվել են միջնադարյան խեղեցղենի բեկորներ: «Բերդ-1» կայանի դամբարանադաշտի տարածքում ավելի մեծ ծավալով պեղումներ կիրականացվեն գալիք տարի: «Բերդ-1» քարայրի դիմացի հատվածում հնագիտական արշավախումբը հայտնաբերել է հավանաբար նեոլիթյան դարաշրջանին պատկանող խեցեղեն ու կենդանիների մնացորդներ: Քարայրը ունի նաև երկրորդ դահիլիճ: Վերջին անգամ պեղումներ այս հնավայրի տարածքում իրականացվել են խորհրդային տարիներին` հնագետ Ստեփան Եսայանի ղեկավարած արշավախմբի կողմից:
Ուսումնասիրվող հնավայրերն ընդգրկված են ապագա արգելոց-թանգարանի տարածքում: Արշավախմբի աշխատանքներին աջակցել է ամերիկյան «Գֆոելլեր» հիմնադրամը: