ՇԻԿԱՀՈՂԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

ՇԻԿԱՀՈՂԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

2018-03-29T15:59:55+00:00 04/11/2014|Սյունիք, Լրահոս|

Սյունիքի մարզի Շիկահող համայնքի միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ «Շիկահողի հուշարձանները» թեմայով անցկացված բաց դասին ներկայացվել են համայնքում գտնվող հուշարձանները, տարբեր տարիներին կատարված պեղումներց հայտնաբերված հնագիտական արժեքները, մասնավորապես նշվել է, որ Շիկահողի հնավայրերից մեկում /Քարկտոր/ հայտնաբերված քարե կացինը հնագետ Պավել Ավետիսյանը վերագրում է Ք.ա. 7-րդ հազարամյակին, գյուղի հնագույն պղնձահանքի տարածքում հայտնաբերված բրոնզե սակրը թվագրվում է Ք.ա. 2-րդ հազ. վերջ և այլն:
Պահպանության ծառայություն ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Հակոբյանը դպրոցականներին ծանոթացրել է նաև գյուղի պատմությանը, շիկահողցի անվանի մարդկանց կենսագրությանը: Դասի ավարտին ներկայացվել են Կապանի երկրագիտական թանգարանում պահվող հետաքրքիր լուսանկարներ` ծագումով շիկահողցի անվանի մարդկանցից Պողոս Նուբար Փաշայի, Մեսրոպ Մագիտրոս Տեր-Մովսիսյանի լուսանկարները, Շիկահողի հուշարձանների, ինչպես նաև հին գյուղը պատկերող լուսանկարներ: