ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏՈՎ ՊՈԱԿ-Ը ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԹՈՒՅԼ ՏՐՎԱԾ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՓԱՍՏՈՎ ՊՈԱԿ-Ը ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2014-11-14T15:54:59+00:00 14/11/2014|Լրահոս|

Մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի «Օղակաձև» զբոսայգում գտնվող, պետական սեփականություն համարվող, Եղիշե Չարենցի /հանրապետական նշանակության/ հուշարձանի վրա կատարված իրավախախտման փաստով «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը գրավոր դիմել է Ոստիկանության Կենտրոնի բաժին: Հանցագործության մասին տրված հաղորդման մեջ նշվել է, որ ս.թ. նոյեմբերի սկզբին անհայտ անձը /կամ անձինք/ ներկով անպարկեշտ գրառումներ են կատարել հուշարձանի վրա:

Առաջնորդվելով ՀՀ քր. դատ. օր-ի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով, ՊՈԱԿ-ի տնօրինությունը, խնդրել է քննարկել ներկայացված հաղորդումը` հուշարձանին վնաս պատճառած անձին /անձանց/ հայտնաբերելու և օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ՊՈԱԿ-ի մասնագետների հաշվարկով հուշարձանի վրա կատարված գրառումները մաքրելու և նախկին տեսքի բերելու համար անհրաժեշտ է 120. 000 դրամ: