ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՀԱՅՑԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՊՈԱԿ-Ի ՀԱՅՑԸ

2014-11-19T17:26:37+00:00 19/11/2014|Լրահոս|

ՀՀ վարչական դատարանը բավարարել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի հայցն ու անվավեր է ճանաչել Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավարի` 2014 թ. փետրվարի 27-ի թիվ 19 որոշմումը:

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, հուշարձանների պահպանական գոտիներում շինարարական, կառուցապատման աշխատանքների նախագծերը համաձայնեցվում են լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ: Իրավանորմերի մեկնաբանմամբ, դատարանը եզրակացրել է. կառուցապատման նախագծերը համաձայնեցնող մարմինը հանդիսանում է շինարարական թույլտվություն տրամադրող իրավասու մարմինը, որը այս դեպքում ևս նույն լիազոր մարմինն է` ՀՀ մշակույթի նախարարությունը:

Հիշեցնենք, որ Գառնի համայքնի ղեկավարը ս.թ. 2014 թ. փետրվարի 27-ին որոշում էր կայացրել 400.000 դրամ տույժի ենթարկել «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանին, նշելով, որ շինարարական աշխատանքներ իրականացնելուց առաջ ՊՈԱԿ-ը պետք է ստանար համայնքի ղեկավարի համաձայնությունը և թույլտվությունը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դատարան ներկայացրած հայցով վիճարկել էր համայքնի ղեկավարի որոշումը, փաստելով, որ արգելոցի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքներին առնչվող խնդիրները համայնքի և դրա ղեկավարի իրավասության շրջանակից դուրս են, ինչն էլ հաստատվեց ՀՀ վարչական դատարանի կողմից կայացված վճռով: