ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ. ԱՆԿԱՑՎԵԼ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

ԻՄ ՍԻՐԵԼԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ. ԱՆԿԱՑՎԵԼ Է ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

2018-03-29T15:58:07+00:00 November 21st, 2014|Լոռի, Լրահոս|

Վանաձորի 6-րդ հիմնական դպրոցում անցկացվել է «Իմ սիրելի հուշարձանը» խորագրով ստեղծագործական շարադրության մրցույթ: Այն իրականացվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման, զարգացման և մարքետինգի բաժնի մշակած ծրագրով` Լոռու մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության հետ համատեղ: Ծրագրի նպատակն է նպաստել մարզի հուշարձանների հանրահռչակմանը, իսկ դրանց ծանոթանալը կօգնի ավելի սրտացավ լինել հուշարձանների պահպանության գործում: Մինչև մրցույթը, դպրոցի 7-9 դասարանների ակտիվ աշակերտների հետ անցկացվել է բաց դաս, որի ժամանակ տեսանյութերի միջոցով ներկայացվել է մարզի պատմամշակութային ժառանգությունը:

Երկու շաբաթ տևած մրցույթից հետո 15 աշակերտների աշխատանքներից հանձնաժողովն ընտրել է լավագույն երեք շարադրությունը: Հեղինակերն արժանացել են ՊՈԱԿ-ի պատվոգրերին ու խրախուսական նվերներին:

Պայմանավորվածություն է ձեռք բեվել համագործակցությունը շարունակել հուշարձանների տարածքներում բաց դասերի, արշավների, սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքների միջոցով: