ԲԱՑ ԴԱՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ

ԲԱՑ ԴԱՍ ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱՆ

2018-03-29T16:00:43+00:00 January 29th, 2015|Վայոց Ձոր|

Հունվարի 28-ին Հայոց բանակի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել Եղեգնաձորի ավագ դպրոցում: Բաց դասին մասնակցել է նաև «Պատամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վայոց Ձորի մարզային ծառայությունը: Ներկայացվել են Հայրենական Մեծ պատերազմի և Արցախի ազատագրական պայքարի ընթացքում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող Վայոց ձորի հուշարձանների լուսանկարները: «Անմահների հուշարձանները Վայոց Ձորում» ճանաչողական ցուցահանդեսը դիտել են բաց դասին մասնակցող հարյուրից ավելի դպրոցականներ, զինվորներ ու երկրապահներ:

«Այդպիսի ցուցադրությունը կարևոր դեր ունի մատաղ սերնդի դաստիարակության ու հայրենի հուշարձանները ճանաչելու գործում»,- կատարված աշխատանքը բարձր է գնահատել մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը: