«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի միջոցներով 2011 թ. նկարահանվել է «Գլաձորի համալսարան» գիտաճանաչողական ֆիլմը: 28 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում է Գլաձորի միջնադարյան համալսարանի ստեղծման, ծաղկման և հայ մշակույթի, գիտության ու հոգևոր արժեքների պահպանման գործում նրա ունեցած նշանակալի ավանդի մասին: 1280 թ. հիմնադրված համալսարանը ժամանակակիցներն անվանել են Երկրորդ Աթենք և Իմաստնության մայրաքաղաք: Հայաստանում և նրա սահմաններից դուրս աննախադեպ հռչակ վայելող այս կրթօջախում դասավանդել են քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, թվաբանություն, երաժշտություն, երկրաչափություն, աստղաբաշխություն և մի շարք այլ առարկաներ: Այստեղ գործել են ժամանակի հայտնի հոգևոր, ուսուումնագիտական գործիչներ Ներսես Մշեցին, Եսայի Նչեցին, Թորոս տարոնացին, Ավագը, Մոմիկը:
АРМ TB մոսկովյան կաբելային հեռուստաընկերությամբ ֆիլմը եթեր կհեռարձակվի փետրվարի 23-ին ժամը 21.20-ին, կրկնությունը` փետրվարի 24-ին, ժամը 9.20-ին: