«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

«ԳԱՌՆԻ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԱՄԱՆՈՐՆ ՈՒ ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

2015-03-23T15:30:07+00:00 23/03/2015|Լրահոս|

Հին հայերը Ամանորը տոնել են գարնանային օրահավասարին՝ մարտի 21-ին: Գարնանային գիշերահավասարի օրը գարնան սկիզբն է: Հին օրացույցով` Արեգ ամսվա Արեգ օրը նշվում է նաև Հաղթության և Զորության աստված Վահագնի ծնունդը: Մարտի 21-ին «Գառնի» տաճարի տարածքում, «Արորդիների Ուխտ»-ի նախաձեռնությամբ նշվել է Ամանորն ու Վահագնի ծնունդը:

Քրմերը,15 նվիրյալների հետ միասին, մարտի 20-ի լույս 21-ի արևածագը դիմավորել են տաճարում: Մարտի 21-ի ցերեկն արդեն անցկացված միջոցառման ընթացքում օծվել ու մասնակիցներին են բաժանվել տարեհաց, ուռենու շիվեր: Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում, ծիսական արարողության ընթացքում նաև հզորանալու և ուժեղանալու կոչ է հնչեցվել:

Տոնական միջոցառումը շարունակվել է ազգային երգ ու պարով, կատարումներով հանդես են եկել Գառնի համայնքի մշակույթի տան սաները:

Նշենք, որ «Արորդիների Ուխտ»-ի հետ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տևական ժամանակ է համագործակցում է, մասնավորապես «Գառնի» արգելոց-թանգարանի տարածքի բարեկարգման աշխատանքների մասով: Գործակցությունն առաջիկայում ևս կշարունակվի: