ՊԵՊՈ

ՊԵՊՈ

Գաբրիել Սունդուկյանի նույնանուն կատակերգության գլխավոր հերոսի` Պեպոյի հուշարձանը /պետ.ցուցիչ` 1.6.139/ գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանում:

Հայ մեծանուն գրող, կատակերգու Գաբրիել Սունդուկյանի համապատասխան կատակերգության հերոս Պեպոյի հուշարձանը գտնվում է Թատերական զբոսայգում՝ Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորիչ փողոցների միջև: Հուշարձանը պատրաստված է բազալտից և ունի 4 մետր բարձրություն: Հուշարձանի ճարտարապետն է Մ. Գրիգորյանը, քանդակագործը՝ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Գրիգոր Ահարոնյանը:

Պեպոյի հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1976թ. մայիսի 21-ին Գ. Սունդուկյանի ծննդյան 125 ամյակի առթիվ: Բացման խոսքով հանդես են եկել երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ Մ. Մուրադյանը, ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Դ. Ալեքսիձեն, Դ. Մալյանը, Մ. Սարգյանը և այլոք:

Պեպոն մարմնավորում է աշխատավոր մարդու կերպարը, ով կատարյալ հակապատկերն է ժամանակի վաշխառու, վաճառական խավի ներկայացուցիչների:

Հիմնական գրականություն՝ Ա. Խանջյան, Երևանի արձանները, Երևան 2004թ.: