ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ և ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ և ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-03-25T14:57:59+00:00 March 25th, 2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունները շարունակում են ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ անցկացնել մարզերի տարբեր կրթօջախներում:

«Հիշողություն և պահանջատիրություն» խորագրով հերթական միջոցառումը տեղի է ունեցել Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում, որին մասնակցել են ուսանողներ, մանկավարժներ:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության պետ Կ. Հակոբյանն ու գիտաշխատող Ա. Սեդրակյանն անդրադարձել են մշակութային եղեռնին, որը սկսվել է արևմտյան Հայաստանից, տեղափոխվել Ադրբեջան, ապա Նախիջևան ու շարունակվում է մինչև մեր օրերը: Կ. Հակոբյանն ուշագրավ փաստեր է ներկայացրել յուրացված ու քանդված հուշարձանների, ոչնչացված ձեռագիր մատյանների մասին: Նրա խոսքով, թեև դրանց մի մասը փրկվել է, սակայն զգալի հատվածը թուքերն այրել են: Միջոցառման ընթացքում ցուցադրվել է քամանչահար Հ. Խալաթյանի Արարատի գագաթը բարձրանալու նվիրական երազի մասին պատմող «Իղձերի կատարումը» ֆիլմը, որի հերոսին ի վերջո հաջողվում է հասնել մինչև բիբլիական լեռան գագաթն ու քամանչայով հնչեցնել Հայաստանի և Արցախի հիմները:

Վերջում ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները պատասխանել են հուշարձանների ոչնչացմանը վերաբերող ուսանողների հարցերին: