ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-10T16:39:26+00:00 10/04/2015|Լրահոս|

Ս.թ. ապրիլի 10-ին Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ պատմաճանաչողական բաց դաս է անցկացվել Ոսկեվազի միջնակարգ դպրոցում: Բարձր դասարանի աշակերտներին ներկայացվել է հայկական բերդաշինության ու ամրոցաշինության պատմությունը, ուշադրության կենտրոնում է եղել Ամբերդը:

Բաց դասը յուօրինակ քննարկում-խորհրդատվություն է եղել ապրիլի 29-ին անցկացվելիք վիկտորինա-մրցույթից առաջ: Աշակերտները ներկայացրել են հուզող հարցերը, ՊՄՊ մարզային ծառայության պետն ու աշխատակիցները պարզաբանել են դրանք` օգնելով աշակերտներին գտնելու ճիշտ պատասխանները: