ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՒՋԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՈՒՋԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ

2015-04-10T16:52:23+00:00 10/04/2015|Լրահոս|

Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության նախաձեռնությամբ Ուջան համայնքի Զորավար Անդրանիկի անվան միջնակարգ դպրոցում բացվել է մարզի պատմամշակութային հուշարձանների լուսանկարների ցուցադրություն: Արագածոտնի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ա. Հարությունյանը աշակերտներին հակիրճ ներկայացվել է տեղեկույթ 70-ից ավելի հուշարձանի մասին: Ցուցադրությամբ ոգևորված աշակերտները որոշ` Ամբերդի Վահրամաշեն եկեղեցու և միջնաբերդի մասին իրենք են պատմել:

Այսօրինակ միջոցառումների նպատակն է՝ պատանիներին ծանոթացնել մեր պատմամշակութային հուշարձաններին և մեծացնել դրանց նկատմամբ հետաքրքրությունը: