ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ԿԱՊԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ԿԱՊԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ

2015-04-15T16:47:15+00:00 15/04/2015|Լրահոս|

Կապանի երկրագիտական թանգարանի հետ համատեղ, Հայոց Մեծ եղեռնին նվիրված գիտական ընթերցումներ են կազմակերպել քաղաքի թիվ 6 միջնակարգ դպրոցում: Միջոցառմանը ներկա են եղել աշակերտներ, մանկավարժներ, մտավորականներ: ՊՄՊ մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանը ներկայացրել է «Անդրադարձ Անգլիայի` Հայկական հարցի նկատմամբ որդեգրած քաղաքականությանը» թեմայով զեկույց: Կապանի երկրագիտական թանգարանի գիտաշխատող Դավիթ Հակոբյանի զեկույցի թեման էլ եղել է` «Զանգեզուրի սոցիալ-տնտեսական վիճակը Առաջին աշխարհամարտի տարիներին»: Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը խոսել է արևմտահայության ազատագրության ակունքներում սյունեցիների դերի մասին: