ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ և ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ և ԲԱՑ ԴԱՍԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎԵԼ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-20T17:50:23+00:00 20/04/2015|Uncategorized|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով Հայոց ցեղասպանության և Հայրենական մեծ պատերազմի թեմաներով բաց դասեր են անցկացվել Գավառի, Մարտունու ավագ և երկրորդ միջնակարգ, Սևանի երկրորդ միջնակարգ դպրոցներում, Մարտունու բժշկական քոլեջում:

Մաքրվել և բարեկարգվել են Վադենիս, Վարդենիկ, Լիճք, Վահան և մի շարք այլ համայնքների՝ Հայոց ցեղասպանությանը, Հայերանական մեծ պատերազմին և Արցախյան գոյապայքարին նվիրված հուշարձանների տարածքները: Հողային աշխատանքներ են կատարվել Մարտունու Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում:

Ընդհանուր առմամբ մաքրվել, բարեկարգվել է 23 համայնքի 43 հուշարձան: Միջոցառումներին մասնակցել է 21 զինծառայող, 30 կրթօջախի 595 աշակերտ: