ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ Է ԱՆՑԿԱՑՎԵԼ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-27T15:07:34+00:00 22/04/2015|Լրահոս|

Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայությունը Չարենցավանի պետական քոլեջի հետ համատեղ անցկացրել է «Հիշողություն և պահանջատիրություն» խորագրով հերթական միջոցառումը, որի ընթացքում զեկուցումով հանդես է եկել պատմական գիտությունների թեկնածու, Կոտայքի ՊՄՊ ծառայության գիտխորհրդի անդամ Ռ. Նաղդալյանը: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության տարիներին իրականացված մշակութային եղեռնին: Ելույթ է ունեցել նաև ՊՄՊ ծառայության պետի տեղակալ Ս. Սարգսյանը: Դասախոսության առանձին հատվածներ զուգորդվել են Հայոց Մեծ Եղեռնի մասին տեսաֆիլմով: Միջոցառման ավարտին գրական-երաժշտական ելույթով հանդես են եկել նաև ուսանողները:

Հայոց ցեղասպանության թեմային են անդրադարձել նաև Զառ համայնքի միջնակարգ դպրոցում: «Կորուսյալ հայրենիք» թեմայով միջոցռումը բացվել է տնօրենի ելույթով, ապա շարունակել են աշակերտները, նրանց թվում նաև ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ են եղել: Միջոցառմանը ներկա են եղել նաև Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության աշխատակիցները, Արարատի գագաթը բարձրացած լեռնագնաց, մարզային ծառայության գիտաշխատող Արամայիս Սեդրակյանը: ՊՄՊ մարզային ծառայության պետ Կամո Հակոբյանն իր ելույթում անդրադարձել է ցեղասպանության տարիներին իրականացված մշակութային եղեռնին՝ շուրջ 180.000 հուշարձանների կորստին, խոսել Ջուղայի խաչքարերի մասին: Միջոցառման ավարտին դիտել են «Ուխագնացություն դեպի Արարատ» ֆիլմը:

«Եղեռն և վերածնունդ» թեմայով էլ միջոցառում է անցկացվել Ջրառատ համայնքի միջնակարգ դպրոցում, որի ընթացքում անդրադարձ է եղել պատմական հայրենիքի կորստին ու այդ տարիներին իրականացված մշակութային ժառանգության ոչնչացմանը: Միջոցառմանը մասնակցել են Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը, պահապան Վ. Բարսեղյանը: