ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-04-29T10:12:38+00:00 28/04/2015|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Շիրակի մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել: Մասնավորապես Ջաջուռ համայնքի «Հուշաղբյուր Մեծ Եղեռնի Զոհերին» հուշահամալիրում /«Ջարդի ձոր» կոչված վայրում / ՊՄՊ մարզային ծառայության կողմից պատրաստված ստենդով/ ցուցատախտակ/ ներկայացվել են «Ցեղասպանության շարունակությունը Շիրակում 1918-21թթ.» թեմայով արխիվային լուսանկարներ և «Ջարդի ձոր»-ում 1918-21 թթ. թուրքերի կողմից սպանդի ենթարկված մարդկանց մասունքներ: Մարզային ծառայության պետ Ա. Մելիք-Սարգսյանը Շիրակի մարզի ուսանողների, մանկավարժների, աշակերտների, մարզում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի զինվորների համար հանդես է եկել «Հայոց ցեղասպանության շարունակությունը Շիրակում 1918-21թթ.» թեմայով դասախոսությամբ:

Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ուսանողները, դպրոցականներն ու թիվ N զորամասի ժամկետային զինծառայողները` հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրի մոտ:

ՊՄՊ մարզային ծառայության, Գյումրիում ՌԴ Գլխավոր Հյուպատոսության, մարզային գրադարանի, «Վիկտորիա» ակումբի և պատմաբանների հետ համատեղ, Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել նաև Շիրակի մարզային գրադարանում: «Հայոց Եղեռնը՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործություն և ցեղասպանության շարունակությունը Շիրակում 1918-21թթ.» զեկուցումով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պետը: Դասախոսությունն ուղեկցվել է փաստա-վավերագրական նյութերի և սլայդերի ցուցադրությամբ: Միջոցառման ընթացքում զեկուցման և ցուցադրված վավերագրական նյութերի շուրջ տեղի է ունեցել ակտիվ քննարկում, հնչած հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ: Միջոցառման ավարտին մասնակիցները մեկ րոպե լռությումբ հարգել են ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: