ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ` ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆ` ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ

2015-05-08T14:53:17+00:00 08/05/2015|Լրահոս|

Ս. թ. մայիսի 9-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի «Հուշարձանների պահպանության կոմիտեի գործունեությունը՝ Մեծ Հայրենականի տարիներին» թեմայով ցուցահանդես: Հայաստանում պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության առաջին պետական մարմինը՝ Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն՝ Ալ. Թամանյանի նախագահությամբ, ստեղծվել է 1923 թ-ին: Իր գործունեության ընթացքում կոմիտեն հաշվառել, վավերագրել և պետական պահպանության տակ է վերցրել շուրջ 30 հազար հուշարձան, ամրակայել, մասնակի կամ ամբողջական վերականգնել մոտ 300-ը: Նույնիսկ երկրորդ համաշխարհային պատերազմի ծանր տարիներին կոմիտեն շարունակել է իր մշակութապահպան գործունեությունը: Հենց այդ մասին է պատմում ցուցահանդեսը: