ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ՝ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-05-11T13:40:18+00:00 08/05/2015|Լրահոս|

Ս. թ. մայիսի 9-ին Արարատի ՊՄՊ մարզային ծառայության և Մասիս համայնքի հիմնական դպրոցի հետ համատեղ, Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70 ամյակին ընդառաջ, բաց դաս է անցկացվել պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանի տարածքում: Բացման խոսքով հանդես է եկել ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, պատերազմին նվիրված ծավալուն դասախոսությամբ՝ պետի տեղեկալ Անահիտ Դալլաքյանը: Միջոցառման գեղարվեստական մասն ապահովել են համայնքի կրթօջախի աշակերտները /մանկավարժներ՝ Լ. Լազարյանի և Ա. Միսակյանի աջակցությամբ/: Ներկա է եղել համայնքի ղեկավարի տեղակալ Ս. Դավթյանը: Միջոցառման ավարտին ներկաները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին:

Բաց դասը եզրափակել է ՊՄՊ մարզային ծառայության պետ Ռ. Կարապետյանը: Նա խոսել է Շուշիի հերոսական ազատագրման մասին և պատանիներին հիշեցրել մայիսի 9-ի եռատոնի մասին: