ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ ԲԱՑ ԴԱՍ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՎ ԲԱՑ ԴԱՍ՝ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

2015-09-22T00:55:58+00:00 September 20th, 2015|Վայոց Ձոր, Լրահոս|

Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության պետ Մ. Դովլաթյանը մարզի պետական քոլեջում անցկացրել է բաց դաս` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության օրվան: Դասախոսությանբ հանդես է եկել նաև Վայոց ձորրի մարզպետարանի կրթության և մշակույթի վարչության գլխավոր մասնագետ Ավագ Գաբրիելյանը: Նա ներկայացրել է անկախության տարիներին տնտեսության տարբեր ճյուղերում, մշակույթի բնագավառում մարզի ունեցած ձեռքբերումները, խոսել բանակի հզորացման մասին: Ա. Գաբրիելյանն առանձնակի հպարտությամբ է պատմել մարզի այն ազատամարտիկների մասին, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն անկախության կայացման:

Բաց դասի ավարտին ելույթ են ունեցել ուսանողական կոմիտեի անդամ Եվա Գրիգորյանը, Արմինե Միքաելյանը, քոլեջի փոխտնօրեն Մարո Վաղարշակյանը: Նրանք հիշեցրել են, որ անկախության կայացման գործընթացին համեստ մասնակցություն է ունեցել նաև իրենց քոլեջը, որտեղ մեծ հարգանքով ու երախտագիտությամբ են հիշում հայրենիքին կյանքը նվիրած շրջանավարտ Գագիկ Դավթյանին: Քոլեջի մանկավարժները, երիտասարդների հայեցի դաստիարակման գործում, կարևորել են այդպսի բաց դասերի անցկացումը: